Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարության սկզբունքները կարող են հանգեցնել նրան, որ երկիրը կկորցնի ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հայտնում է The Indepedent–ը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերրին ասել է, որ ԱՄՆ-ն կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:

Այդուհանդերձ նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությանը կոչ է անում «պահպանել երկրի ժողովրդավարական կառույցները ու օրենքի գերակայությունը հարգելու բարձր չափորոշիչները»:

«Մենք անկասկած աջակցում ենք հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, բայց մենք նաեւ նախազգուշացնում ենք այն ամենի մասին, ինչը դրա շրջանակից դուրս է գալիս»- հավելել է պետքարտուղարը, հայտնում է Gazeta-ն: