Ալմաթիում ձերբակալել են տղամարդուն, ով եղել էր հանցագործի կողքին, որը փորձել էր մտնել երկրի ՆԳՆ շրջանային վարչության շենքը, հայտնում է NUR.KZ–ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«ՆԳՆ մարմինների աշխատակիցները ձերբակալել են անձին, որը եղել է է հանցագործի կողքին, որը փորձել էր մտնել  ՆԳՆ Ալմաթիի շրջանային վարչության շենքը։ Ստուգվում է հնարավոր հակաիրավական գործողություններին նրա մասնակցությունը»,– հայտնել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ձերբակալվել էր ինքը՝ հանցագործը։ Այս պահին քաղաքում վիճակը հանգիստ է։ Ալմաթիում իբր թե հրաձգության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։