Թուրքիայի պետական ծառայողներին արգելել են դուրս գալ երկրի սահմաններից, իսկ պաշտոնյաների որոշ կատեգորիաների համար ներդրվել են ուղեւորությունների ձեւակերպման լրացուցիչ պահանջեր, հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրները:
Արտասահման մեկնելու արգելքը տարածվելու է բոլոր պետծառայողների վրա: «Կանաչ» (ծառայողական) անձնագրեր ունեցողները պետք է աշխատավայրից տեղեկանք տրամադրեն իրենց ուղեւորության նպատակների ու ժամկետների մասին, հայտնում է հեռուստաալիքը:





























