Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին՝ հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու եւ կատարելագործվելու Ֆլեթչեր դպրոցում եւ այնուհետ ներդնելով ստացված գիտելիքները իրենց աշխատանքում։





























