Անհայտ անձը կրակել է Ստամբուլի Շիշլի շրջանի պրեֆեկտի օգնականի գլխին, տուժածը ծանր վիճակում է, հայտնում է Cumhuriyet թերթը:

Թերթի տվյալներով անհայտ անձը հրազենով մտել է պաշտոնյայի աշխատասենյակ ու կրակ բացել:

Կրակողին ձերբակալել են, նրա արարքի դրդապատճառները պարզվում են:

Hurriyet թերթի տեղեկություններով տուժածը ծանր վիճակում է: