Հուլիսի 16-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Թամանյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Քրիստաբուր Բ.-ին։

Նա հունիսի 1-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: