Ադրբեջանում դադարեցվել է ANS ռադիո եւ հեռուստաընկերության հեռարձակումը: Այս մասին ԱՊԱ-ին հաղորդել են ANS-ում:
Աղբյուրի վկայությամբ՝ պատճառն ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ հակաթուրքական հարցազրույցն է:
Հեռարձակման դադարեցման որոշումը կայացրել է երկրի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
Հարցազրույցը ծրագրում էին ցուցադրել այսօր երեկոյան:





























