Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Հաքըն Օզթուրքն իրեն մեղավոր է ճանաչել հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին գրում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանություններն ավելի քան 2 հազար զինվորականի են ձերբակալել, այդ թվում՝ շուրջ 40 գեներալի: Բոլորն էլ ձերբակալվել են հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով:

Հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով վերջին 3 օրերին Թուրքիայում ձերբակալվածների թիվը հասել է գրեթե 7 հազարի: