Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը կանխվեց, սակայն վտանգ դեռ կա: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ նախագահի նստավայրի մոտ հավաքվածների առջեւ ելույթում այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

Նրա խոսքով՝ «չենք կարող ասել, որ վտանգն անցել է»: Նա կոչ է արել ուշադիր հետեւել երկրի նախագահի յուրաքանչյուր հայտարարությանը եւ մնալ փողոցներւմ՝ մինչեւ Էրդողանը չասի, որ ամեն ինչ կարգին է եւ կարելի է ցրվել: