Մահապատժի վերականգնման դեպքում Թուրքիան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ Reuters-ի, Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ն ու Գերմանիան կտրականապես դեմ են մահապատժի վերականգնմանը, եւ նման քայլը համատեղելի չէ ԵՄ-ին անդամակցելու՝ Անկարայի նպատակի հետ:

Գերմանիայի կանցլերն Էրդողանին կոչ է արել հետեւել օրենքի գերակայության եւ իրավաչափության սկզբունքներին՝ կապված երկրում պետական հեղաշրջման փորձի հետ: Նա նաեւ նշել է, որ զանգվածային ձերբակալությունների ալիքն անհանգստություն է առաջացնում: