Ռուսաստանի ավելի քան 2.3 հազար քաղաքացիներ հուլիսի 17-18-ին դուրս են բերվել Թուրքիայից: Այս մասին ասված է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:
Հուլիսի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ Թուրքիայի տարբեր քաղաքներից Ռուսաստան է տեղափոխվել 2.337 քաղաքացի: Նրանց Ստամբուլից, Անկարայից եւ Անթալայից տեղափոխում են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Մախաչկալա, Կազան, Բեգիշեւո, Սոչի, Աստրախան, Եկատերինբուրգ, Նալչիկ, Ուֆա, Ստավրոպոլ, Դոնի Ռոստով, Նովոսիբիրսկ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխությանը մասնակցում են նաեւ թուրքական ավիաընկերությունները:





























