Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Հաքըն Օզթուրքը հայտարարել է, որ չի ծրագրել, չի գլխավորել հեղաշրջումը եւ չգիտի՝ ով է դա արել: DailySabah պարբերականի Twitter-ի էջի համաձայն՝ այս մասին հարցաքննության ժամանակ հայտարարել է Օզթուրքը:
Ավելի վաղ թուրքական պետական Անադոլու գործակալությունը հաղորդել էր, որ Օզթուրքը խոստովանել է, որ կազմակերպել է զինված հեղաշրջումը: Թուրքական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ էլ, Օզթուրքը խոստովանել է, որ գործել է «հեղաշրջում իրականացնելու մտադրությամբ»:
Հիշեցնենք, որ CNN-ն Օզթուրքի լուսանկարն էր հրապարակել, որում երեւում է, որ նա բռնության է ենթարկվում:





























