Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված ոստիկանության 8 հազար սպա է ազատվել աշխատանքից: Այս մասին Reuters-ին հաղորդել է անվտանգության բարձրաստիճան սպան:

Բացի այդ, պաշտոնազրկվել են 30 նահանգապետեր եւ ավելի քան 50 բարձրաստիճան պետական ծառայողներ: Արձակուրդում գտնվող ավելի քան 3 մլն պետական ծառայողի էլ հրահանգվել է վերադառնալ աշխատանքի:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հաղորդմամբ՝ ներկայում 7.534 մարդ է ձերբակալվել, որոնցից 6.038-ը՝ զինծառայող: