Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված Ինջիրլիքի ռազմաբազայում 8 զինծառայող է ձերբակալվել:

DailySabah-ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին Ինջիրլիքում խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում 8 զինծառայող է ձերբակալվել: Աղբյուրի համաձայն՝ ոստիկանությունը հետաքննում է բազայի օդային տեղաշարժի վերահսկողության եւ ռադարների տվյալները, որտեղից լիցքավորող օդանավ է բարձրացել՝ Անկարան ռմբակոծող կործանիչները վերալիցքավորելու համար:

Պարբերականի աղբյուրը, չցանկանալով հրապարակել անունը, հաղորդել է, որ հարցաքննվում է նաեւ F-16 կործանիչների վերալիցքավորումը թույլ տված զինվորական անձնակազմը: