Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի 11-րդ հարկում այրվում է բնակարան:

Դեպքի  վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Պարզվել է, որ թիվ 55 բնակարանում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք, կուտակված գազը պայթել է եւ բռնկվել. կա մեկ տուժած (Դ. Հ., ծնված 1993 թ.), ով ժամը 18.30-ին հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մարվել է ժամը 18.45-ին: Այրվել է բնակարանի խոհանոցի պատերի երեսպատումը եւ գույքը` մասամբ (10 քմ), ջերմահարվել է շքամուտքի առաստաղի փրփրապլաստե շրիշակը: