ՄԱԿ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պահպանել օրինականությունն ու հետեւել ժողովրդավարության սկզբունքներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:

«Մեզ համար բացարձակ պարզ է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ պահպանել սահմանադրական կարգը՝ մարդու հիմնարար իրավունքներին եւ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան՝ ներառյալ խոսքի եւ հավաքների ազատության իրավունքի ու արդարադատության սկզբունքները»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ֆարհան Հաքը նաեւ հիշեցրել է մահապատժի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշման մասին: Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել պատժի այդ ձեւից: