ԱՄՆ-ը վերսկսել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, որը դադարեցվել էր հեղաշրջման փորձի պատճառով. միաժամանակ երկարաձգվել է Թուրքիա չայցելելու նախազգուշացման ժամանակահատվածը՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«ԱՄՆ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (FAA)  չեղարկել է հուլիսի 15-ի արված որոշումը, որը խանգարում էր ամերիկյան կամ այլ տրանսպորտային ընկերություններին ու ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի թուրքական օդանավակայաններ... ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ նորմալ ավիահաղորդակցությունը վերսկսվել է»,-նշում է պետքարտուղարությունը:

«Այդուհանդերձ, պետքարտուղարությունը նախկինի պես զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Թուրքիայում ահաբեկչական տարբեր խմբերի կողմից ահաբեկչության սպառնալիքը պահպանվում է եւ անհրաժեշտ է խուսափել Թուրքիայի հարավ-արեւելք այցելություններին»,-ասված է հաղորդագրությունում: