Ադրբեջանի հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհուրդը որոշում է կայացրել ANS հեռուստաալիքի հեռարձակումը մեկ ամսով դադարեցնելու մասին:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ ասվում է . «Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունների խափանմանն ուղղված սադրանքները կանխելու ու ահաբեկչության բացահայտ քարոզչություն թույլ չտալու նպատակով, առաջնորդվելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության 2016-ի հուլիսի 18-ի դիմումով ու հեռուստառադիոհաղորդակցության մասին օրենքի 11,23,32 հոդվածներով, Ազգային խորհուրդը որոշել է 2016-ի հուլիսի 18-ի ժամը 18:30-ից մեկ ամսով դադարեցնել «ANS մեդիա եւ անկախ հեռարձակում» ընկերության հեռարձակումը»

Հիշեցնենք, որ ANS հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման համար առիթ էր դարձել Ֆեթուլահ Գյուլենի հարցազրույցը: