Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է ԱՄՆ-ում կալանավորել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին, հայտնում է Reuters–ը:

«Անհրաժեշտություն չկա ապացուցել հեղաշրջման փորձը, բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ հեղաշրջման փորձը կազմակերպված է եղել նրա կամքով ու պատվերով»,- ասել է արդարադատության նախարարը:

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ երկրի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ին պաշտոնական հարցում կուղարկեն՝ ընդդիմադիր Ֆեթհուլա Գյուլենին արտահանձնելու խնդրանքով:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները փորձել են ռազմական հեղաշրջում կատարել: Ստամբուլում ու Անկարայում թռչում ու կրակ էին բացում ուղղաթիռներն ու օդանավերը, քաղաքների փողոցներում էլ տանկեր էին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուտատեսությամբ FaceTime հավելվածով դիմել է ժողովրդին ու կոչ արել փողոց դուրս գալ երկիրը պաշտպանելու համար, հայտնում է Gazeta-ն: