Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով պետական հանձնաժողովի նախկին ղեկավար Սաֆար Իվանովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով։ Այս մասին հայտնում է Report–ը՝ վկայակոչելով փաստաբան Քյամանդար Նասիբովին։

Իմանովը կաշառակերության գործի ֆիգուրանտ է։  Ոմն Էյնուր Քերիմովին աշխատանքի տեղավորելու պատրվակով պաշտոնյան խոշոր չափի կաշառք էր վերցրել։ Արդյունքում Սաֆար Իմանովը փախել է երկրից։