Բաքվում հապճեպորեն փակել են «Կովկաս» համալսարանը, որը կապված էր ֆեթուլահ Գյուլենի անվան հետ: haqqin.az -ը հայտնում է, որ պաշտոնապես համալսարանը կշարունակի գոյությունը, այն փոխանցվել է Բաքվի նավթի գերագույն դպրոցի ենթակայությանը: Ավելի վաղ «Կովկաս» համալսարանի հիմնադիրը Ադրբեջանի կրթության նախարարությանը տեղեկացրել էր ուսումնական հաստատության փակման մասին:

Բացի դրանից փակվել է «Զաման Ադրբեջան» թերթի կայքը: Այս պահին կայքը անհասանելի է: Zaman մեդիահոլդինգը կապ ունի նուրսիստների աղանդի ու նրանց առաջնորդ Գյուլենի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին կասկածում են Թուրքիայում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: