Իտալիայում ոստիկանությունը 7 մլն եվրոյի կեղծ թղթադրամ է առգրավել, հայտնում է Reuters–ը։

Թղթադրամների մեջ կան 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամներ։ Սա այդ թղթադրամների կեղծման առաջին դեպքն է, հայտնում են ոստիկանությունից։

Հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 3 տղամարդ։ 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամները շրջանառության մեջ էին դրվել անցյալ տարվա նոյեմբերից։