Էստոնիան Մեծ Բրիտանիայի փոխարեն կստանձնի ԵՄ Խորհրդի նախագահությունը:

Խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը նախագահող երկրի պարտականությունները կփոխանցվեն Էստոնիային: Նախագահության հետագա կարգն անփոփոխ կմնա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաղորդել էր, որ Brexit-ի շուրջ բանակցությունների հետ կապված՝ երկիրը չի ստանձնելու ԵՄ Խորհրդի նախագահությունը: