Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հեղաշրջման փորձի հետաքննության ընթացքում ապահովել մամուլի ազատությունը:

Թուրքիայում տասնյակ հազարավոր պետական ծառայողներ եւ ուսուցիչներ ազատվել են աշխատանքից, լրատվամիջոցներն ու լրագրողները գրաքննության են ենթարկվում:

Երկրի իշխանություններն արգելափակել են ավելի քան 20 լրատվական կայքերի հասանելիությունը, չեղարկել 34 լրագրողի հավատարմագրումը, հեղաշրջումը լուսաբանելու համար մի լրագրողի ձերբակալության հրաման տվել: Բացի այդ, հետ են կանչվել 25 լրատվամիջոցի լիցենզիաներ: