Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները մասնավոր դպրոցներ ու ԿԳ–ին կից կրթական կառույցներ փակելու որոշում են կայացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարարությունը հետաքննություն է սկսել 524 մասնավոր դպրոցի ու 102 կրթական այլ կառույցների դեմ՝ «սահմանադրական կարգի դեմ հանցանքներ» իրականացնելու մեղադրանքով։
Նշվում է, որ ԿԳ նախարարությունն արդեն սկսկել է հիշյալ 626 կրթական կառույցների փակման գործընթացը։





























