Գերմանիան եւ Նիդեռլանդները մտահոգված են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունների կողմից իրականացվող մաքրումների առիթով: ԱՄՆ պետքարտուղարությունում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել են Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը:

«Մենք լրջորեն անհանգստաված ենք Թուրքիայում տիրող իրադրությամբ: Ցանկանում ենք հզոր ազդակ ուղարկել արդարադատությունը հարգելու անհրաժեշտության մասին»,- ասել է հոլանդացի պաշտոնյան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Շթայնմայերը նշել է, որ Գերմանիան մտահոգված է Թուրքիայում իրականացվող զանգվածային ձերբակալությունների առիթով: