Չնայած հասարակության ու ընդդիմության քննադատություններին՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն երկրի ազգաին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նորից կողմ է արտահայտվել Կորեական թերակղզում THAAD ամերիկյան հակահրթիռային համալիր տեղակայելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես կարծում եմ, որ նախագահն ու կառավարությունը պետք է անեն հնարավոր ամեն ինչ անվտանգության խնդիրները կարգավորելու համար, մասնավորապես ԿԺԴՀ բալիստիկ հրթիռների արձակման, նաեւ տնտեսական խնդիրների ֆոնին՝ չենթարկվելով քննադատությունների ու քաղքական շրջանակների դիմադրության ճնշմանը»,- մեջբերում է «Ռենհափ» գործակալությունը հարավկորեական նախագահի խոսքը:
Հավաստիացնում են, որ THAAD համակարգը նախատեսված է փոքր ու միջին հեռահարության հրթիռների բարձր հետմթնոլորտային խափանման համար: Հարավկորեական պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ հակահրթիռների գործողությունը չի գերազանցում 200 կիլոմետրը:





























