Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմական ուղղաթիռով Հունաստան փախած 8 թուրք զինվորների սահմանն ապօրինի հատելու համար դատապարտել են 2 ամսվա ազատազրկման՝ պատիժը 3 տարով հետաձգելով։ Օդաչուին արդարացրել են թռիչքների կանոնները խախտելու համար ներկայացված մեղադրանքով, հայտնում է BBC–ն։
Չնայած պայմանական պատժին՝ զինվորականները նախկինի պես կալանքի տակ են պահվում քաղաքական ապաստան ստանալու հարցի ուսումնասիրության ընթացքում։ Թուրքիան պահանջում է արտահանձնել փախած զինվորներին, որպեսզի նրանք դատարանի առաջ կանգնեն ռազմական հեղաշրջման փորձի գործով։
Զինվորականների փաստաբանները պնդում են, որ զինվորականներին Թուրքիա վերադարձնելը սպառնալիք է ներկայացնում նրանց համար։





























