Սանկտ Պետերբուրգում ուղեւորատար ավտոբուսը հրդեհվել, ապա պայթել է: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել:

Ըստ «Ֆոնտանկա»-ի՝ դեպքը տեղի է ունեցել «Մետրիկա» հիպերմարկետի մերձակայքում: Հրդեհի պահին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում ուղեւորներ չեն եղել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոբուսում գազի բալոն է եղել եւ, նախնական տվյալներով, այն կանոնավոր ուղեւորափոխադրումների համար չի օգտագործվել:

Կրակը մարելուց հետո ավտոբուսում տղամարդու դի են հայտնաբերել: