Զինված խումբը, որն ավելի քան մեկ շաբաթ է՝ Երեւանում ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքում են, հրաժարվում են հանձնվել նաեւ պատանդներին ազատ արձակելուց հետո: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Point» պարբերականը:

«Ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները հուլիսի 17-ին ներխուժեցին իրավապահ մարմիններին պատկանող շենք՝ սպանելով ոստիկանի եւ պատանդառելով մի քանի մարդու: Դրանից հետո նրանք պահանջեցին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ոստիկանության պնդմամբ՝ իրավապահներն ուղղաթիռից հայտարարություն են տարածել՝ առաջարկելով հանձնվել: Անցյալ շաբաթ Երեւանում ավելի քան 1.500 մարդ հավաքվեց՝ բողոքելով կառավարության դեմ եւ պահանջելով ճգնաժամի խաղաղ լուծում: Ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել, աղմկարար նռնակներ, մի քանի տասնյակ մարդու ձերբակալեց:

Հունիսին զենք պահելու համար ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է Երեւանում պետական շենքեր եւ կապի կենտրոններ գրավելու մտադրության մեջ: Իշխանությունների մեծ քննադատ Սեֆիլյանը մեկ անգամ արդեն 18 ամսով ձերբակալվել է՝ 2006 թվականին, բռնությամբ իշխանափոխություն կատարելու կոչերի համար: Նա կարճ ժամանակով ձերբակալվել է նաեւ 2015 թվականին, պետական հեղաշրջման փորձի համար»,- գրում է պարբերականը: