Ադրբեջանում թաղել են Շիրվանի «Արազ» գործարանում պայթյունից զոհված 2 բանվորներին։

Հուղարկավորությանը ներկա է եղել ռազմարդյունաբերության նախարար Յավար Ջամալովը, հայտնում է Vesti.Az–ը։

Նախարարի հանձնարարությամբ՝ պայթյունից տուժածներին եւ նրանց մերձավորներին փոխհատուցում են վճարել եւ հոգացել զոհվածների թաղման ծախսերը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունից մի քանի տասնյակ մարդ էր վիրավորվել։