ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին բանակցություններ կանցկացնի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին, Փարիզում:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաղորդել է, որ կողմերը քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարները: