Հնդկաստանում «անձեռնմխելի» դասի ամուսիններին սպանել են 15 ռուփի (22 ցենտ) պարտքի համար, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշ նահանգում։ Ոստիկանության տեղեկություններով՝ Բհարաթը եւ Մամթան նպարավաճառին պարտք էին 15 ռուփի թխվալծքաբլիթի համար, եւ խնդրել էին հետաձգել պարտքի մարման ժամկետը մինչեւ երեկո, երբ կստանան իրենց վաստակած գումարը։ Սակայն նպարավաճառաը պահանջել էր, որ նրանք անմիջապես վերադարձնեն գումարը 3 տուփ թխվածքաբլիթի համար, հետո խլել կացինը, վազել նրանց տուն եւ հարձակվել ամուսինների վրա։
Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք ստացած հարվածներից տեղում մահացել էին։ Գյուղացիները փակել են իրենց տանող ճանապարհները՝ իրենց դժգոհությունն արտահայտելով այդ կապակցությամբ։





























