Նորվեգիան պլանավորում է հարեւան Ֆինլանդիային լեռ նվիրել։ Telegraph–ի փոխանցմամբ՝ Նորվեգիայի կառավարությունը դիտարկում է Հալթի բլուրը Ֆինլանդիային նվիրելու առաջարկը երկրի անկախության 100-ամյակի կապակցությամբ։ Վարչապետ Երնա Սորբերգի խոսքով՝ կան որոշ ֆորմալ դժվարություններ եւ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց հարցը դեռ քննարկվում է։
Հալթի լեռն ունի 2 գագաթ՝ մեկը 1324 մ բարձրությամբ, մյուսը՝ 1361 մ։ Եթե Նորվեգիայի կառավարությունը կայացնի այդ որոշումը, 1324 մ բարձրությամբ բարձունքը կանցնի Ֆինլանդիային եւ կդառնա պետության ամենաբարձր կետը։





























