Ուկրաինայում սահմանափակումներ են սահմանվել 243 ռուսական ընկերությունների նկատմամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ–ը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դադարեցրել է 243 ռուսական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությունը, որոնք բիզնես են վարել «ժամանակավորապես օկուպացված տարածքների կոմերցիոն կառույցների հետ»։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նյութերը փոխանցել է տնտեսական զարգացման նախարարությանը։ Գերատեսչության մասնագետների գնահատմամբ՝ ուկրաինացի արտադրողները կարող են ամբողջովին փոխհատուցել ռուսական ապրանքների ներմուծումը։ «Համապատասխանաբար որոշում է կայացվել կասեցնել այդ  ռուսական ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությունը»,– ասել են գերատեսչությունից։