ԱՄՆ ծովային հետեւակի կործանիչ–ռմբակոծիչ F/A-18C–ը կործանվել է Քալիֆորնիայի նահանգի անապատում, հայտնում է Associated Press–ը։

Սան Դիեգոյում ԱՄՆ ծովային հետեւակի ավիացիոն կայանի հաղորդագրության մեջ նշվում է, որ օդաչուն զոհվել է։

Վթարը տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչքի ժամանակ։

Աղետի պատճառները դեռ պարզվում են։