«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, փոխելով անունը, փորձում է քողարկել իրագործած հանցագործությունները: Այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Սիրիական ղեկավարությունը հայտարարում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն փորձում է իր հանցագործությունները թաղել՝ անունը փոխելով «Ջեբհաթ Ֆաթահ աշ-Շամ»-ի: Այդ կերպ նրանք ձգտում են մաքրել կարմիր գույնը, որով պատվել են մեծ քանակությամբ արյուն հեղելու պատճառով»,- ԱԳՆ-ի հայտարարությունն է փոխանցում սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիական կառավարությունն ընդգծել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Քաթարի կողմից «չափավոր» համարվող ընդդիմությանը թաքուն եւ պաշտոնական աջակցությունն ուղղակի օժանդակություն է ահաբեկիչներին, որոնք փոխում են իրենց անուններն ու կերպարը:




























