ԱՄՆ–ում դատարանը չեղյալ է հայտարարել Հյուսիսային Կարոլինայի նահանգում գործող օրենքը, որի համաձայն՝ ընտրողները պարտավոր են լուսանկարով անձը հաստատող վկայական ցույց տալ նոյեմբերին նախագահական ընտրություններում քվեաթերթիկ ներկայացնելիս։ Դատարանը վճռել է, որ այդ օրենքը խտրականություն է աֆրոամերիկացիների նկատմամբ, հայտնում է Reuters–ը։
Որոշումը, որը կայացվել է «չկողմնորոշված» նահանգի հարցում, եւ որն այդ պատճառով շատ կարեւոր է նախագահական ընտրությունների համար, հավանաբար կդիտարկվի որպես հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Սեւամորթ ամերիկացիների շրջանում Քլինթոնն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը։
Դատարանը նաեւ չեղյալ է հայտարարել է այլ սահմանափակումները, այդ թվում՝ վաղաժամ քվեարկության, նույն օրը գրանցվելու ու քվեարկելու արգելքները։




























