Ամերիկացի զինվորականները հետաքննում են գերմանական Շթութգարդում ամերիկյան ռազմակայնի զինապահեստից զենքի խմբաքանակի գողությունը, փոխանցում է RNS-ը:

Ռազմական պահեստից այլեւայլ զենքի հետ միասին տարել են մի քանի հատ կիսաավտոմատ ատրճանակներ, ավտոմատ հրացան եւ որսորդական հրացան: Ամերիկացի ռազմական հետաքննիչները 10 հազար դոլար պարգեւավճար են առաջարկել տեղեկություն տալու համար, ինչը կօգնի գողերին բռնելուն: