Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մեկնաբանել է Երեւանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները:

«Մենք ուշադիր հետեւում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեհակապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երեւանում զարգացող իրադարձություններին։

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների եւ ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով։ Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։

Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության եւ հանդուրժողականության դրսեւորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Հավաքների ազատության եւ կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։

Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։ Մենք նաեւ դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբեւէ չի կարող արդարացվել։

Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ եւ խաղաղ կերպով կհանգուցալուծվի։ Մենք նաեւ խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ կառուցողական երկխոսություն ապահովելու համար»,- ասվում է ՄԱԿ հայտարարության մեջ։