«Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանին ձերբակալել են:

Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Պետրոսյանին ձերբակալել են այսօր՝ հուլիսի 30-ին:

Պետրոսյանն առողջական խնդիրներ է ունեցել, եւ նրան տեղափոխել են Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների հետազոտությունից հետո պարզվել է, որ  խնդիրը լուրջ է եւ նա ունի ստացիոնար բուժման կարիք։

Միաժամանակ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ անազատության մեջ` ոստիկանների մշտական հսկողության տակ։

Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: