Բրիտանական հատուկ ծառայություններն առնվազն չորս գործ են քննում՝ կապված Միացյալ թագավորությունում ահաբեկչությունների նախապատրաստման հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «The Sunday Times» պարբերականը:

Բրիտանական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ահաբեկչության հետ կապված «չորս-հինգ գործ կա»:

Ավելի վաղ երկրի ՆԳ փոխնախարար Բեն Ուոլեսը բանակցություններ էր անցկացրել Գերմանիայի եւ Ֆրանսիայի գործընկերների հետ՝ այդ երկրներում վերջին ահաբեկչություններից հետո, որպեսզի հետագայում անվտանգության ապահովման միջոցներ ձեռնարկվեն Լոնդոնի մարզադաշտերում եւ առեւտրի կենտրոններում:

Սքոթլենդ Յարդի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում 8 ահաբեկչություն է կանխվել: