Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը 10.605 տենգեի չափով տուգանք է վճարել՝ արգելված վայրով հեծանվով երթեւեկելու համար: Ըստ Gazeta-ի, այս մասին Instagram-ի իր էջում Մասիմովն ինքն է գրել:

«Տուգանքի համար հիմք է հանդիսացել Աստանա-Բորովոե ավտոմայրուղում արված լուսանկարը, որտեղ հեծանվով երթեւեկությունն արգելված է»,- հաղորդել է վարչապետը:

Մասիմովը նշել է, որ «օրենքներն ու կանոնները բոլորի համար նույնն են, հեծանվով երթեւեկող վարչապետի համար՝ նույնպես»:

Որպես լրացուցիչ ապացույց նա նաեւ վճարված տուգանքի կտրոնի լուսանկարն է հրապարակել: