Մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում շփոթված է, թե ինչու ոստիկանական գնդի գրավումը հանգեցրել է Հայաստանի հասարակության մի հատվածի եւ իշխանությունների միջեւ անդառնալի պռակտման։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երաժիշտ Սեր Թանկյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
Մտքեր Հայաստանում դիմակայության եւ դրա հետ կապված քաղաքական խութերի մասին։
Մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում շփոթված է, թե ինչու ոստիկանական գնդի գրավումը հանգեցրել է Հայաստանի հասարակության մի հատվածի եւ իշխանությունների միջեւ անդառնալի պռակտման։
Տարիներ շարունակվող խաղաղ բողոքի ցույցեր
Անվերջանալի համակարգված կոռուպցիան, ներառյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության զինված ուժերի շուրջ, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունները, ընտրությունների կեղծումը, արտաքին ինտերվենցիան, տնտեսական հնարավորությունների բացակայությունը հանգեցրել են հայաթափման եւ վառոդի տակառ, որի վրդովմունքն ուղղված է իշխող կառավարության եւ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։
Ինչ էլ տեղի ունենա առաջիկա 24 ժամվա ընթացքում «Սասնա ծռեր» զինված խմբի հետ, դա քաղաքական հետեւյալ ճշմարտությունների հետեւանք է.
1.Ընտրախախտումները, քվեաթերթիկների լցոնումները եւ գողացված ընտրությունները՝ սկսած 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից, այլեւս չեն հանդիպելու հայ ժողովրդի անտարբերությանը, այլ բնակչության լիարժեք ուժին։ Միայն անպատասխանատու, անհավասար ծրագրերը եւ կառավարության ռեակցիան կարող են հեղափոխություն ստեղծել Հայաստանում։ Դա նշանակում է, որ մենք պետք է նպաստենք երկրում քաղաքացիական հասարակության հետագա ամրապնդմանը եւ մեծացնենք ջանքերը առաջիկա ընտրությունների դիտարկման հարցում՝ ամբողջական թափանցիկությամբ եւ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ։
2. «Մենք չենք ցանկանում լինել որեւէ գերտերության շները»։ Նախկինում բողոքի ցույցների ժամանակ մենք հասկացանք մի բան, թե ինչպես են գերտերությունները շահագրգռված այդ ակցիաներն օգտագործել որպես քաղաքական գործիք՝ սեփական շահերի համար։ Մեզ պետք է դիվնագիտորեն հեռանալ միաբեւեռ աշխարհաքաղաքականությունից եւ տեսնել այն ամենը, ինչը բխում է մեր հայրենիքի շահերից։
3.Հայկական սփյուռքը այլեւս չի կարող իրեն թույլ տալ պարզապես լինել չեկի գրքույկ, այլ պետք է կազմակերպվի ու դառնա «զսպումների ու հակաշիռների» համակարգ, որի կարիքը երկիրը շատ ունի։ Արտասահմանի այս լռությունը երկրում անարդարությունների նկատմամբ, Հայաստանն ավելի վատն է դարձրել, որին որեւէ արդարացում չկա։
4. Մենք այլւես չենք կարող հույս դնել «փրկիչ» առաջնորդի կամ նախագահի վրա։ Մենք չպետք է բան պահանջել դեմագոգներից ու կուռքերից։ Մեր կամքը եւ ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով, որը տանում է իրական ժողովրդավարության։
5. Մենք Էրդողանի Թուրքիայում չենք. լրագրողների նկատմամբ բռնություն ու բանտարկություններ չպետք է հանդուրժել։ Մեր մշակւթային ժառանգության մեջ է խոսել բաց ու բարձրաձայն, եւ մենք վաստակել ենք դա 600 տարվա օսմանյան լծից հետո։ Լրագրողների դեմ բռնությունը թուլության նշան է կառավարության կողմից ցանկացած երկրում։
6) ՀՀ ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը պետք է հրաժարական տան՝ հիմնված Երեւանի ոստիկանության կողմից իրավիճակի շտկման տարբերակի վրա։ Ոստիկանական համակարգը վերապատրաստման կարիք ունի: Ոստիկանները, որոնք համարում են, որ մարդիկ ձերբակալվում են առանց որեւէ հիմքի, պետք է դիմադրեն իրենց հրաման տվողներին, ոչ թե վնասեն մարդկանց։
7. Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որեւէ մեկի նկատմամբ: Այդ սպաների մեծ մասը մեր որդիներն ու դուստրերն են եւ ավելի շատ մեղավոր չեն անարդարությանն անձնապես ենթարկվելու համար, քան մենք ինքներս, նույնիսկ եթե նրանք հետեւում են կառավարության հրամաններին։ Ոչ ոք արժանի չէ բռնության։ Երկիրը 90 տոկոս գրագիտության պայմաններում չպետք է ամբողի իշխանություն ունենա։
Հայաստանի նախագահն ու ղեկավարությունը պետք է առաջնորդություն դրսեւորեն եւ անհապաղ թուլացնեն լարվածությունը՝ գնալով զիջումների։ Ամենից կարևորն այն է, որ պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում»։





























