Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 31-ին հայտարարել է, որ «Երիտասարդության համաշխային օրեր» կաթոլիկ հաջորդ հավաքը տեղի կունենա 2019 թվականին, Պանամայում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ը:
«Ուրախ եմ հայտարարել այն մասին, որ Երիտասարդության համաշխարհին օրերի հաջորդ հավաքը կանցկացվի Պանամայում, 2019 թվականին»,- Կրակովից ոչ հեռու մատուցված պատարագից հետո, որին ավելի քան 2.5 մլն մարդ է մասնակցել, հայտարարել է Կաթոլիկ Հովվապետը:




























