Աբխազիայի իշխանություններն առաջարկել են հուլիսի 31-ին վախճանված գրող Ֆազիլ Իսկանդերի մարմինը հողին հանձնել Սուխումում:
«Մենք հանգուցյալ գրողի հարազատներին առաջարկեցինք նրան հուղարկավորել Աբխազիայի մայրաքաղաքի կենտրոնում»,- Ինտերֆաքսին ասել է նախագահ Ռաուլ Հաջիմբան:
Ավելի վաղ Իսկանդերի ընտանիքը գործակալությանը հաղորդել էր, որ գրողը խնդրել է իրեն հուղարկավորել մերձմոսկովյան Մերեդելկինոյի գերեզմանատանը:
Իսկանդերը ծնվել է 1929 թվականի մարտի 6-ին, Սուխումում: Գրողը վախճանվել է հուլիսի 31-ին, Պերեդելկինոյում գտնվող ամառանոցում:




























