«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի վիճակն օրեցօր կայունանում եւ լավանում է, գիտակցությունը տեղն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։

«Այսօր առավոտյան համայցի ժամանակ անձամբ իր հետ զրուցել եմ, տվյալ պահին վերքը մշակվել է եւ բժիշկները այն գնահատում են դրական դինամիկայում։ Ստանում է համապատասխան բուժում»,-ասաց նա։

Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյբուքյան էջում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ՊՊԾ խմբից հիվանդանոց տեղափոխված Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ, և որ շուտով փաստաբանը կայցելի նրան: