Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կողմ է, որպեսզի քաղաքացիները զենք պահելու իրավունք ունենան՝ կապված ահաբեկչության սպառնալիքների հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նախկինում ես դեմ էի մեծ քանակությամբ զենք պահելուն: Հարձակումներից հետո ես արդեն այդպես չեմ մտածում»,- հայտարարել է Զեմանը՝ նկատի ունենալով Եվրոպայի քաղաքներում իրականացված ահաբեկչությունները:

Նա նշել է, որ զենք կրելու իրավունք ունեցող մարդիկ պետք է ոչ միայն այն որպես հուշանվեր պահեն, այլեւ պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում կիրառել այն:

Ավելի վաղ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ հնարավոր չի համարում Արեւելյան Եվրոպայի երկրներում մահմեդականների զանգվածային ինտեգրումը: