ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ռուսական հատուկ ծառայություններին մեղադրել է դեմոկրատների Ազգային հանձնաժողովի սերվերները կոտրելու մեջ (DNC): Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Fox News Sunda  հեռուստաալիքին տված հարցազրույցում Քլինթոնը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սատարելու համար:

«Մենք գիտենք, որ ռուսական հատուկ ծառայությունները կոտրել են DNC-ն, եւ մենք գիտենք, որ նրանք են ապահովել այդ նամակների մեծ մասի հրապարակումը»,- ասել է նա:

Ավելի վաղ Քլինթոնի շտաբում հաստատել էին դեմոկրատների սերվերները կոտրելու փաստը: