Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները այսօր՝ հուլիսի 31-ին մի քանի ժամ փակ են պահել Մեղրի-Երեւան միջպետական մայրուղին՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով իրենց համագյուղացուն վիրավորելու եւ ձերբակալելու դեմ։
Սպանդարյան գյուղից է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը, որն այսօր վիրավորվել էր կրծքի հատվածում եւ տեղափոխվել էր հիվանդանոց։
Ճանապարհը փակելուց հետո բազմակիլոմետրանոց խցանում էր առաջացել։ Գյուղացիների հետ բանակցելու համար ոստիկաններ էին ժամանել, նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե գյուղացիները վրդովվել էին Սեդրակի հետ կատարվածից։ Բանակցություններից հետո միջպետական ճանապարհը բացվել է։
Լուսանկարները՝ Facebook-ի օգտատեր Վահագն Գեւորգյանի էջից































